ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զալուժնին տարաձայնություններ ուներ ԱՄՆ-ի հետ. լրատվամիջոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատված Վալերի Զալուժնին տարաձայնություններ է ունեցել Միացյալ Նահանգների հետ, գրում է Politico-ն։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Վալերի Զալուժնիին հեռացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից՝ վերջ տալով երկու առաջնորդների միջև աճող լարվածությանը։ Զալուժնին դիտարկվում է որպես Զելենսկու պոտենցիալ քաղաքական մրցակից։ Նրա հարաբերությունները Վաշինգտոնի հետ լարվեցին, երբ նախորդ տարի տարաձայնություններ ծագեցին ԱՄՆ զինվորականների հետ հակահարձակումը վարելու տարբերակների շուրջ»,- նշում է աղբյուրը:

Զելենսկին, ըստ պարբերականի, տեղելացրել է Սպիտակ տանը, որ մտադիր է հեռացնել Զալուժնիին, իսկ Միացյալ Նահագները հայտնել է, որ այդ որոշումը թողնում է Կիևի հայեցողությանը:

 

Ուկրաինացի բարձրաստիճան մի սպայի խոսքով՝ բարձրաստիճան զինվորականների շրջանում աճում է հիասթափությունը նրանից, որ Զալուժնին «շատ ժամանակ» է ծախսում Facebook-ում՝ պարծենալով, թե ինչպես է այս կամ այն բանն անում, մինչդեռ ռազմաճակատում մարտավարական կամ ռազմավարական առումով քիչ բան է փոխվում:

Զալուժնին քննադատության է ենթարկվել նաև նրա համար, որ ավարտին չի հասցրել ուկրաինական բանակն արմտյան մոդելով վերափոխելու գործընթացը, չի բարելավել ենթակառուցվածքները և  չի կարողացել հետ քաշել զորքերն առաջնագծից, որպեսզի հնարավորություն տար հանգստանալու և վերականգնվելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular