Թշնամին անպարտելի չէ․ Վարդան Ոսկանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների համատեքստում գրել է՝ թշնամու ճամբարում տիրող էյֆորիան դրան ջախջախել ցանկացողի համար վատ նվեր չէ։
«Անձամբ ես կուզենայի, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը արհեստածին Ադրբեջանի բնակչության մեծամասնությանը բառացիորեն հոտի պես տանելով «ընտրության» հավաքեր ոչ թե 92, այլ 99,9 տոկոս։
Թշնամու ճամբարում տիրող էյֆորիան դրան ջախջախել ցանկացողի համար վատ նվեր չէ՝ պայմանով, որ լինի ջախջախելու իրական ցանկություն, այդ ցանկությանը հասնելու կամք, ճիշտ մեթոդաբանությամբ ծրագիր, հստակ ճանապարհային քարտեզ և դրա իրականացման գործնական քայլեր։
Իսկ այս ամենն արդեն վերաբերում է մեզ, քանզի թշնամին ուժեղ է, բայց ամենևին ոչ անպարտելի»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Վարդան Ոսկանյանը։