ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մարտահրավերներ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պետք է նոր ատոմակայան կառուցել, սակայն գործընթացը դանդաղ է ընթանում»։ «Մենք խնդիր ենք դրել կառուցել նոր ատոմակայան, սակայն իրականության առաջ կկանգնենք՝ փող կա, նախագիծ կա, բայց չենք կարող կառուցել, քանի որ մասնագետ չունենք: Արդեն իսկ շատ ուշացել ենք»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ քննարկվում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը:

Ուշագրավ է, որ ամիսներ առաջ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին: Այսինքն՝ Փաշինյանը հակված է, որպեսզի ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցի ոչ թե ՌԴ-ն, այլ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և այս որոշումը ամբողջությամբ տեղավորվում է իշխանություններին՝ ՌԴ-ին Հայաստանի էներգետիկ դաշտից դուրս մղելու ցանկության տրամաբանության մեջ: Մինչդեռ փորձագետները միակարծիք են, որ փոքր մոդուլային կայանները, որոնք ԱՄՆ-ը մտադիր է կառուցել Հայաստանում, չեն կարող այլընտրանք լինել հայկական ԱԷԿ-ին։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, էներգետիկ անվտանգության համար կարևոր է, որ ունենանք առավել հզոր ատոմային կայան։ Մոդուլային ռեակտորներն առավելագույնը կարող են ունենալ 300 մգվտ հզորություն, համեմատության համար նշենք, որ ներկայում գործող մեր ԱԷԿ-2–ը 408 մգվտ հզորություն ունի։ Հաշվի առնելով Հայաստանում աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը, նաև Հյուսիս-հարավ նոր էներգետիկական միջանցքին միանալու, ինչպես նաև Սև ծովի հատակով ԵՄ երկրներ էլէներգիայի մատակարարմանը միանալու հնարավորությունը՝ մոդուլային ռեակտորները որևէ այլընտրանք չեն կարող լինել:  Նոր ատոմակայանները, որ ՌԴ-ն կառուցում է Իրանում, Թուրքիայում 60+ 40 տարվա գործարկման հնարավորություն ունեն՝ գրեթե մեկ դար, իսկ մոդուլային ռեակտորները 30-40 տարվա կյանք ունեն։

Ստացվում է, որ մի դեպքում, երբ անգամ ՆԱՏՕ անդամ Թուրքիան է ՌԴ-ին պատվիրակում նոր ատոմակայի կառուցումը, Նիկոլ Փաշինյանը, հետևելով Արևմուտքի հորդորներին և վտանգելով ՀՀ էներգետիկ անվտանգությունը, շարունակում է անել արևմտյան ֆորմատի ռեակտորների գովքը, որոնք բոլոր չափանիշներով զիջում են ՌԴ–ի կողմից կառուցվող ատոմակայաններին և չեն կարողանալու լիովին բավարարել ՀՀ էներգետիկ կարիքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular