ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կողքիս չունեմ երիտասարդ տղամարդ, և դա ինձ համար մեծ խնդիր է». Եվա Ռիվասը մայրանալու և երգարվեստում դադարի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am Life–ը գրում է

Երգչուհի Եվա Ռիվասն օրեր առաջ Երևանում էր։ Երկարատև դադարից հետո նա Մայրության և գեղեցկության տոնին համերգային ծրագրով ներկայացավ հայ հանդիսատեսին։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ այս ընթացքում Մոսկվայում էր և իր ամբողջ ժամանակը տրամադրել էր ընտանիքին։

 «Այս շրջանում, որպես այդպիսին, նորություններ չկան. չեմ աշխատել, չունեմ նոր նախագծեր, բայց կան պլաններ, որոնց մասին չեմ ցանկանա խոսել, քանի որ ինքս էլ չգիտեմ` դրանք կիրականանա՞ն, թե՞ ոչ կամ իրականանալու դեպքում ե՞րբ կլինեն։ Աշխատանքային լռությունս պայմանավորված էր նրանով, որ ժամանակս բացառապես տրամադրել եմ ընտանիքիս։ Կարծում եմ` մոտակա ամսվա ընթացքում էլ այդպես կլինի, բայց ակնկալում եմ, որ 2017 թվականը ինչ–որ բան կտա ինձ»,– ասաց երգչուհին։

 Վերջինիս խոսքով` չնայած այս ընթացքում չի զբաղվել աշխատանքով, չի մերժել համերգային ծրագրին մասնակցելու առաջարկը, քանի որ շատ է կարոտել հայ հանդիսատեսին։ «Բավականին երկար ժամանակ Հայաստանում չեմ եղել և չեմ երգել հայ հանդիսատեսի համար։ Շատ էի կարոտել թե՛ Երևանը, թե՛ հայ հանդիսատեսին։ Բեմում էլ ասացի` հաճելի է, որ չեմ մոռացվել և ինձ հիշում են։ Դա շատ կարևոր է արտիստի համար, քանի որ գործնականորեն հնարավոր չէ երկարատև դադար ունենալ ստեղծագործական ասպարեզում, ոչ մի նոր երգ չներկայացնել, ունենալ քիչ թվով երգեր ու մնալ սիրված։ Այ, հենց դրա համար էլ շատ շնորհակալ եմ հանդիսատեսին»,– ասաց Եվան։

 Երգչուհին նշեց, որ այս շրջանում նորություն չունի ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում, բայց ցանկությունը մեծ է կողքին ունենալ ամուսին և երեխա։

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular