ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները բացել են ԲԴԽ անդամի՝ հնդկական սերիալ հիշեցնող կենսագրության թնջուկը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ԲԴԽ անդամի պաշտոնում վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանին ընտրելուց առաջ երեկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկում է եղել՝ ԱԺ նիստերի  մեծ ընդմիջմանը, որը մոտ 1  ժամ է տեւել։ Մոտ 2 տասնյակ պատգամավոր է ելույթ ունեցել՝ փորձելով բացել թեկնածուի կենսագրության թնջուկը եւ հասկանալ, թե ի վերջո ինչպես է նա ազատվել զինծառայությունից։ Մինչ այդ հրապարակումներ եղան, որ թեկնածուն 1994-ին ազատվել է` 2 երեխա ունենալու հիմքով, այնինչ Թումանյանը շեշտեց, որ ամուսնացել է 2021-ին: Նա խուսափողական պատասխաններ  է տվել ընդդիմադիրների հարցերին:

ՔՊ խմբակցության փակ նիստում այս բոլոր հարցերը տրվել են, սակայն դրանց պատասխանել է ոչ թե անձամբ թեկնածուն, այլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա փոխանցել է, որ ինքը զրուցել է Թումանյանի հետ եւ կարող է ասել, որ նա ընտանեկան հիմքով չի ազատվել ծառայությունից, այլ 27 տարեկանում առողջական ինչ-ինչ խնդիրներ է ունեցել։

Ապա հնդկական սերիալի մոտիվներով մի սրտաճմլիկ պատմություն է արել, թե Թումանյանը մեծացրել է սեփական քրոջն ու եղբորը` վաղ տարիքից հայրն ու մայրը բաժանվել են, մայրը երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել, մանկահասակ քույրն ու եղբայրը նրա հոգածությանն են մնացել, եւ հենց այդ երեխաների փաստն է իբր տեղ գտել նրա կենսագրության մեջ՝ թյուրիմացության տեղիք տալով, թե 94-ին 2 երեխա է ունեցել։

Որոշ պատգամավորներ անգամ հուզվել են ու կոչ արել գործընկերներին` ընդառաջել, կողմ քվեարկել, հատկապես որ Թումանյանը 3 անգամ դիմել է տարբեր պաշտոնների համար, բայց մերժվել է: Եվ ՔՊ-ն 69 կողմով նրան ընտրեց։

Ավելին՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular