ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է ստուգողական այցեր կազմակերպել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ կես ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է ակտիվ մարզային այցելություններ սկսել, Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկել ժողովրդի հետ, որ հասկանան՝ ինչ տրամադրություններ կան։

ՔՊ-ի որոշ պատգամավորներ մասնավոր զրույցներում խոստովանեցին, որ ՀՀ քաղաքացիների գերակշռող մասը դեմ է ցեղասպանության պահանջից եւ Արցախի վերադարձի երազանքից հրաժարվելու իշխանական մոտեցումներին, ուստի հնարավոր է վերջնական քննարկումներից հետո Փաշինյանը հետ կանգնի Սահմանադրությունը փոխելու մտքից` հասկանալով, որ անհնարին է, որ մարդիկ դրան հավանություն տան:

Մանավանդ որ նախօրեին օրենսդիրի ամբիոնից գաղտնազերծեց պայմանագրի մի կետ, համաձայն որի՝ կողմերը խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելիս չեն կարող կաշկանդված լինել ներպետական օրենսդրությամբ։ Այսինքն, ներպետական օրենսդրությունը շրջանցելն ու թշնամու պահանջները կատարելը հնարավոր է նաեւ առանց Սահմանադրություն փոխելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular