ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն ուժեղ Չինաստանից ավելի շատ է վախենում, քան ուժեղ Ռուսաստանից. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմուտքն ավելի շատ վախենում է ուժեղ Չինաստանից, քան ուժեղ Ռուսաստանից. այս մասին ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Արևմուտքն ավելի շատ վախենում է ուժեղ Չինաստանից, քան ուժեղ Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանում կա 150 միլիոն մարդ, իսկ Չինաստանում՝ մեկուկես միլիարդ: Չինաստանի տնտեսությունը թռիչքաձև զարգացում է գրանցում՝ տարեկան ավելի քան հինգ տոկոս, ինչը բավական է Չինաստանին։ Բիսմարկը մի անգամ ասել է՝ գլխավորը ներուժն է։ Չինաստանի ներուժը հսկայական է, այն այսօր աշխարհում առաջին տնտեսությունն է գնողունակության հավասարության և տնտեսական ծավալների առումով: Նրանք արդեն բավականին երկար ժամանակ առաջ են անցել ԱՄՆ-ից, և տեմպերն աճում են»,- ասել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular