ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի ելույթին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Ադրբեջանին ուղղված հայտարարությունը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը փորձ էր օգտագործել այդ ինստիտուտներն իր «անհիմն պնդումների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության» (չակերտները՝ Tert.am) համար։

Հայաստանի շարունակական հավակնությունները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» (չակերտները՝ Tert.am) նկատմամբ, ինչպես նաև «ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումն ու քարոզչությունը» (չակերտները՝ Tert.am) հակասում են ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, այլև Հայաստանի պարտավորություններին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով։

Կարևոր է, որ միջազգային հանրությունը հիշի և պնդի, որ Հայաստանը պատասպանատվություն կրի «ագրեսիայի ընթացքում իր իրականացված պատերազմական հանցագործությունների, տասնյակ հազարավոր դաժանաբար սպանված խաղաղ բնակիչների, նրա իրականացրած լայնածավալ էթնիկ զտումների և հազարավոր քաղաքների, ավանների և գյուղերի ոչնչացման» (չակերտները՝ Tert.am) համար: Դրանք Հայաստանին պետք էին «իր անօրինական տարածքային պահանջները» (չակերտները՝ Tert.am) իրականացնելու համար՝ հիմնված «հորինված պատմական իրադարձությունների և ռասիստական գաղափարախոսության» (չակերտները՝ Tert.am) վրա:

Ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ վերջ դնելու միջազգային իրավունքի լուրջ խախտումների անպատժելիությանը, նպաստելու օրենքի գերակայությանը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, ամրապնդմանը և շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular