Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է. Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որը երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրի մեջ կարևոր ու գործուն կետերի բացակայությունը և Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի վերաբերմունքը հետին պլան են գցում այսօրվա խաղաղության գործընթացը։
«Այս ամենը բերում է այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է։ Հայաստանը պետք է օգտագործի մեր շահերը, ոչ թե անընդհատ գտնվի պարտադրանքի ներքո ու գնա զիջումների։ Մենք պետք է մասնակցենք այնպիսի հանդիպումների, որտեղ Հայաստանի շահն է առաջ տարվելու»,- կարևորեց ընդդիմության խմբակցության ղեկավարը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյան ասում է, թե մեր երկրի ամբողջ ռեսուրսը ծախսվել է անլուծելի խնդրի վրա, և փոխարեն ռեսուրսները կենտրոնացնեին Երևանի վրա, կենտրոնացվել են Արցախի վրա, բացարձակ սուտ է։