Այստեղ՝ Կրեմլում, Քլինթոնն ասաց, որ ՌԴ-ի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր է, իսկ երեկոյան՝ ընթրիքի ժամանակ, արդեն ասաց՝ ո՛չ, հնարավոր չէ. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրբ 2000-ին դարձա նախագահ, մտածեցի՝ պետք է փորձենք վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բացել այն դուռը, որով Ռուսաստանը փորձում էր անցնել. այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դրա համար կարող է ժամանակ պահանջվել։
«Եվ ավելին, ես այս մասին հրապարակավ խոսեցի, կարող եմ կրկնել, այստեղ՝ Կրեմլում, ԱՄՆ հեռացող նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ, հենց այստեղ՝ կողքի սենյակում, ասացի նրան, հարց տվեցի՝ լսի՛ր, Բիլ, ի՞նչ ես կարծում, եթե Ռուսաստանը բարձրացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, դա հնարավոր կլինի՞։ Հանկարծ նա ասաց՝ գիտես, դա հետաքրքիր է, կարծում եմ՝ այո՛։ Իսկ երեկոյան, երբ մենք հանդիպեցինք ընթրիքի ժամանակ, նա ասաց՝ գիտես՝ ես խոսել եմ մերոնց, իմ թիմի հետ՝ ո՛չ, հիմա հնարավոր չէ: Կարող եք իրեն հարցնել, կարծում եմ՝ կլսի մեր հարցազրույցը և կհաստատի։ Ես երբեք նման բան չէի ասի, եթե դա տեղի ունեցած չլիներ», - պատմել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ եթե այն ժամանակ պատասխանը «այո» լիներ, կսկսվեր մերձեցման գործընթաց և ի վերջո դա կարող էր տեղի ունենալ, եթե գործընկերներն անկեղծորեն ցանկանային դա: