ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ էին խոստանում ՊՊԾ գունդը զավթած զինյալներն իշխանափոխության դեպքում

ՎԻԴԵՈ

1. Խոստանում էին երկրի ներսում համերաշխություն և անդորր։

==Այնինչ` համաշխարհային պատմությունը դեռ չի տեսել գոնե մի դեպք, որ զենքով ու բռնությամբ իշխանության եկածը երկրում մարդասիրություն, հարգանք ու համերաշխություն հաստատի։

2. Խոստանում էին հաստատել օրինականություն։

==Արդյո՞ք խելամիտ էր հույս ունենալ, որ օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում երեք ոստիկանի սպանությամբ պահանջներ ներկայացնողը և սպանությունների ու ավերածությունների, տասնյակ քաղաքացիների ու ոստիկանների պատանդ վերցնելու, մարմնական վնասվածքներ պատճառելու համար ոչ մի զղջում չունեցողը կարող է երբևէ երկրում օրինականություն հաստատել։

3. Խոստանում էին ամուր սահմաններ, ամուր բանակ ու պետություն։

==Ապրիլյան պատերազմից ընդամենը երեք ամիս անց պետության ներսում զինված ուժերի ստորաբաժանման վրա զինված հարձակում կատարողն արդյո՞ք կարող էր խոսել երկրի արտաքին անվտանգության ու բանակի հզորացման մասին։

4. Խոստանում էին ժողովրդավարության և խոսքի ազատության հաստատում։

==Այն ատելությունը, որով Սասնա Ծռերի կողմնակիցները հարձակվում են իրենցից տարբեր որևէ կարծիք հայտնողի վրա, վկայում է, որ զենքով իշխանություն զավթողը ուղղակի սարսափելու է խոսքի ազատությունից, այլակարծությունից։

5. Խոստանում էին պետության արտաքին հեղինակության բարելավում։

==Սրա մասին ուղղակի անիմաստ է խոսելը։ Ոչ միայն մայրաքաղաքի ներսում Սասնա Ծռերի վայրագությունները, այլ նաև օտար երկրներում նրանց կողմնակիցների հայհոյախառն ու Հայաստանի իշխանավորների նկարներն այրելով ուղեկցվող հավաքները տիպիկ վկայությունն են, որ Հայաստանի արտաքին վարկանիշի մասին նրանց մտահոգությունը պոպուլիզմի ոլորտից է։

6. Խոստանում էին տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման տեմպերի կտրուկ աճ։

==Ցույց տվեք նրանցից որևէ մեկին, որ բիզնեսի, գիտության կամ մշակույթի բնագավառում քիչ թե շատ նշանակալի հաջողության է հասել։
Ուրեմն հիմա ինքներդ դատեք` կուզեի՞ք արդյոք, որ ձեր երեխաներն ապրեին այս մարդկանց ստեղծած կյանքում, թե` ոչ։

Վաղարշակ Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular