ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը հայտարարել է Կրեմլի կայքի վրա զանգվածային հաքերային հարձակումների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլի կայքը (kremlin.ru) ամեն օր ենթարկվում է տասնյակ հաքերային հարձակումների։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Նա պարզաբանել է, որ ռուս մասնագետներին հաջողվում է դիմակայել զանգվածային կիբեր հարձակումներին և ապահովել կայքի ամբողջական պաշտպանությունը։ «Կրեմլի կայքի վրա ամեն օր տասնյակ հարձակումներ են իրականացվում։ Մեկ տարվա ընթացքում ամեն օր»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կրեմլի կայքը նաև ենթարկվում է ուժեղ DDoS հարձակումների։ «Այնուամենայնիվ, ծրագրավորողները կանխում են սպառնալիքը նույնիսկ «արտասովոր հաքերային հարձակումներից»: Հետախուզական ծառայություններն իրենց աշխատանքը կատարում են պատշաճ մակարդակով և ապահովում են կիբերանվտանգությունը շուրջօրյա»,- եզրափակել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular