Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունն՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայան ժամանելուց հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Գազայում չորս ամսվա ցեղասպանությունից հետո իսրայելական ռեժիմը չի հասել իր նպատակներից ոչ մեկին:
«Մենք հստակ ասել ենք ԱՄՆ-ին չաջակցել սիոնիստական ռեժիմին Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ ցեղասպանություն իրականացնելու գործում: Գազայի ճգնաժամի հենց սկզբից մենք բարձրաձայն հայտարարել ենք, որ պատերազմը լուծում չէ»,-ասել է նա։