ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադեկվատ քայլեր չե՞ն լինի. Փաշինյանը Ալիևից ստացել է նվաստացուցիչ մերժում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի վարչապետը որոշել է, որ հնարավոր է, չսպասելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ստորագրել ևս 2 փաստաթուղթ, բայց Բաքվում այդ գաղափարը հավանության չի արժանացել:

Հունվարի 28-ին Հայաստանի վարչապետն ասել է, որ կցանկանար ստորագրել չհարձակման պայմանագիր և փաստաթուղթ Ադրբեջանի հետ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել բառացիորեն հաջորդ օրը։ Այսպիսով, Բաքվում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը, հանդես գալով նման նախաձեռնություններով, որոշել է ուշադրությունը շեղել խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացից։ Հրատարակության աղբյուրը նաև կարծում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական շահարկում է նաև այն, որ նրանք, առաջարկելով սպառազինությունների վերահսկում, ստորագրում են զենքի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրեր։ Ուստի Ադրբեջանը կշարունակի սպասել հայկական կողմից «համարժեք» քայլերին գործով, այլ ոչ թե միայն խոսքերով։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը վերլուծելով ստեղծված իրավիճակը, եկել է այն եզրակացության, որ Երևանի առաջարկն ի սկզբանե էր անհեթեթ։ Հիմա, ինչպես կարծում է փորձագետը, նույնիսկ Փաշինյանի կառավարությունում պետք է գիտակցեն, որ «հանձնենք Ղարաբաղը և ապրենք խաղաղ» հասկացությունը վերջնականապես փլուզվել է։ Իսկ եթե Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեն Հայաստանի վրա, ապա արևմտյան երկրները չեն պաշտպանի նրան։ Նրանց համար, ըստ Աբովյանի, ավելի կարևոր է ռուսներին դուրս մղել տարածաշրջանից, ապահովել ռեսուրսների անխափան մատակարարումներ դեպի Եվրոպա և ցատկահարթակ նախապատրաստել Իրանին հարվածելու համար։ «Հիմա պատասխանեք մի պարզ հարցի. ո՞վ է ապահովում այդ բոլոր երեք գործոնները տարածաշրջանում հավաքական Արևմուտքի համար»,— հռետորական հարց է հնչեցրել Արման Աբովյանն իր հեռագրային ալիքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular