ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ կայծակի հարվածից (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայի Սիլիվանգի մարզադաշտում ընկերական խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել, հայտնում է Kompas պորտալը։

Մարզիկի համար անմիջապես շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել. նա մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով։ Կայծակի հարվածից ֆուտբոլիստի ոտքերն այրվել են, իսկ մաշկը սկզբում կարմրել է, ապա՝ մասամբ ածխացել։

Խաղացողներից մեկի պատմելով՝ մարզադաշտ մտնելիս շոգ եղանակը տեղի է տվել ամպամածության, ապա մի քանի անգամ լսվել են ամպրոպի ձայներ, իսկ հետո կայծակը հարվածել է մարզիկին: 

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular