ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Շվեյցարական գարեջուր

ՖՈՏՈ

Եթե ​​գարեջրի սիրահարին հարցնեք գարեջրի պատրաստման ավանդական շրջանների մասին, ապա, ամենայն հավանականությամբ, ի պատասխան կլսենք, որ դրանք Գերմանիան, Բելգիան, Չեխիան և Հոլանդիան են: Այնուամենայնիվ, որոշ այլ երկրներ, որտեղ ևս գարեջրագործությունը վաղուց է զարգացել՝ չեն նշվի: Այդ երկրներից մեկն էլ Շվեյցարիան է։
Այդ երկիրը, չնայած իր համեստ չափերին, ունի հարուստ պատմություն և բարդ ազգային կազմ։ Այդ երկրում կա երեք պաշտոնական լեզու՝ իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Յուրաքանչյուր ազգություն շվեյցարական մշակույթին տվել է իրեն բնորոշը, և միանգամայն ակնհայտ է, որ գերմանացիներն են պատասխանատու շվեյցարական գարեջրի համար:
Այնուամենայնիվ, այս հողերում գարեջրագործության հայտնվելու գործում ամեն ինչ այնքան էլ պարզ չի եղել: Շվեյցարիայում գարեջրի պատրաստումը շատ բանով է պարտական ​​իռլանդացիներին, ավելի ճիշտ մեկ նշանավոր իռլանդացու: Միջնադարում Իռլանդիան հռոմեական քրիստոնեական մշակույթի մի տեսակ պահեստարան էր և միևնույն ժամանակ Եվրոպայում քրիստոնեության տարածման կենտրոններից մեկը։ 7-րդ դարում իռլանդացի վանականներից մեկը ժամանակակից Շվեյցարիայի տարածքում հիմնել է աբբայություն։ Այսօր այդ վանականը հայտնի է Սուրբ Գալլեն անունով, իսկ նրա հիմնադրած վանքի շուրջ ծագած քաղաքը կոչվում է Սանկտ-Գալլեն։ Հենց Սուրբ Գալլենի օրոք էլ աբբայությունում սկսել են գարեջուր պատրաստել, և շուտով այլ վանքերում ևս դա դարձել է ավանդույթ:
Հենց վանքերում էլ առաջին անգամ սկսել են գարեջուր վաճառել և արագ հասկացել, թե որքան շահավետ է այդ բիզնեսը: Հատկապես հայտնի էին վանքերի պանդոկները, որտեղ լավ գարեջուր էր մատուցում մատչելի գներով։ 15-րդ դարում վանքերի միջև լուրջ մրցակցություն կար գարեջրի պատրաստման հարցում, և երկրի միապետը որոշում է ընդունել, որով արգելել է վանքերին գարեջուր արտադրել վաճառքի համար։ Բնականաբար, այդ ազատված տեղը շատ արագ լրացրել են տնային գարեջրի գործարանները, բայց նրանց խմիչքի որակը նկատելիորեն զիջում էր վանքերի գարեջուրին: Այդ ժամանակաշրջանում Շվեյցարիայում գարեջրագործությունը որոշակի անկում է ապրել:
Իրավիճակը սկսվել է փոխվել միայն 19-րդ դարում, երբ տեխնոլոգիական հեղափոխությունը հնարավորություն է տվել գարեջուր պատրաստել արդյունաբերական մասշտաբով և հետևողականորեն լավ որակով։ 19-րդ և 20-րդ դարերի վերջին Շվեյցարիայի նման փոքր երկրում գործում էին մոտ հինգ հարյուր գարեջրի գործարաններ:
20-րդ դարում Շվեյցարիան զերծ է մնացել համաշխարհային պատերազմների սարսափներից, և երկիրը շատ առումներով զարգացել է մնացած Եվրոպայից տարբեր կերպ: Խոշոր անդրազգային գարեջրագործական կոնցեռնները չեն կարողացել ներթափանցել Շվեյցարիա մինչև 90-ականների վերջը։ Ուստի այսօր Շվեյցարիայում գործում են մոտ 30 անկախ գարեջրագործական ընկերություններ, որոնց արտադրանքը քիչ է հայտնի երկրից դուրս։ Բացի այդ, կան մի քանի խոշոր ընկերություններ, որոնք պատկանում են արտասահմանյան կորպորացիաներին, որոնց շուկայական մասնաբաժինը երկրում կազմում է մոտ 50%: Չնայած դրան, շվեյցարական գարեջուրը մնում է շատ տարբերվող եվրոպական այլ գարեջրերից, և եթե դուք մտադիր եք այցելել այդ երկիր, ապա փորձեք տեղական գարեջուրը, չեք զղջա դրա համար:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular