ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Honda-ն ու Hyundai-ը, վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Պարեկային ծառայության Երևան քաղաքի քնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վթարի վայրի հարևանթյամբ բնակվող քաղաքացիները իրենց զայրույթն էին հայտնում, ասելով․ «Այս խաչմերուկում դեռ սովետական տարիներին լուսակիր (սվետաֆոր) էր գործում և կարելի է ասել թե վարորդները, թե հետիոտները, թե բնակիչներս անվտանգ էինք մեզ զգում։ Սովետի փլուզումից հետո, որ մի «ծալապակասը» որոշեց, որ էս խաչմերուկից պետք է «սվետաֆորները» հանեն ու դրանից հետո գրեթե վթարները նշված վայրում հաճախակիացել են։ Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին պնդելով, որ լուսակիրները նորից տեղադրեն, ամեն անգամ խոստանում են, բայց լրիվ «օդ» են դուրս գալիս, անգամ լուսակիրների բացակայության պատճառով մահվան ելքով վրաերթեր, ավտովթարներ են տեղի ունեցել։ Մի թե այդ «չինովնիկներին» դուր է գալիս նման դեպքերի կրկնությունը։ Լուսակիրները դրեք, հակառակ դեպքում վթարները չեն պակասի ու մարդկանց համբերության բաժակը մի օր կլցվի ու կդիմեն ամենակտրուկ միջոցների»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular