ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանը մեծ առավելությամբ հաղթեց իտալացուն, Թադևոսյանը զիջեց 1/8-ում

ՍՊՈՐՏ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային առաջին օրը մրցագորգ է դուրս գալու Հայաստանի 5 ներկայացուցիչ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, քանի որ որակավորման փուլում իր մրցակիցը չի ներկայացել գոտեմարտին: 1/8 եզրափակիչում, սակայն, Թադևոսյանը համառ պայքարում 1:3 հաշվով զիջել է Կիրիլ Մասկևիչին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում 10։1 հաշվով ուժեղ է գտնվել իտալացի մրցակցին։

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն էլ որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Դելիշահ Ալիշանիին։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) քառորդ եզրափակչում ուժերը կչափի Թուրքիայի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ադեմ Բուրակ Ուզունի հետ:

2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկայի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular