ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր է հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից. Կրեմլը` Հռոմի ստատուտին միանալուց հետո Պուտինի՝ Հայաստան այցի պայմանների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը, ուստի այս հարցի շուրջ երկկողմ բանակցություններն առջևում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան հնարավոր այցի մասին հարցին։ Այս մասին գրում է life.ru-ն:

«Միջազգային այս կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա: Իհարկե, շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից, այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում: Մենք վճռական ենք դա անել»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմ։ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը Երևանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերի 14-ին։ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ իր լիազորությունները թույլ չեն տալիս երկրի տարածքում կալանքի որոշում կայացնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular