Ռազմական դրությունն ու համընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում ևս 90 օրով երկարացվեցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ժամկետը ևս 90 օրով՝ մինչև մայիսի 13-ը երկարաձգելու մասին, տեղեկանում ենք Ուկրաինայի խորհրդարանի կայքի հրապարակումից։
«Վերադարձված են՝ նախագահի ստորագրությամբ»,- նշված է տեղեկագրում։
Զելենսկու ներկայացրած այս օրինագծերը Ռադան ընդունել էր փետրվարի 6-ին։
Ուկրաինայում ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր դրանք երկարաձգելու մասին որոշում 10-րդ անգամն է ընդունվում։