ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի փորձագետը բացատրել է՝ Թեհրանի համար Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրանի համար Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում Հայաստանով և Ադրբեջանով անցնող ճանապարհները տարբեր նշանակություն ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գոդրաթոլլահ Շաֆիեն։

Նա բացատրել է, որ Ադրբեջանի դեպքում խոսքը գնում է դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանի ու Վրաստանի միջոցով դեպի Եվրոպա մուտք գործելու մասին։ Ուստի Իրանի համար այս երկու ճանապարհները բոլորովին այլ նշանակություն ունեն։

«Թեհրանը ձգտում է ապահովել ինչպես Ադրբեջանի տարածքով մուտքը դեպի Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա»,- հավելել է փորձագետը։

Սա այն է, ինչ ցանկանում է նաև Հնդկաստանը, որը նույնպես ցանկանում է Իրանի միջոցով մուտք գործել դեպի Եվրոպա, այնուհետև Հայաստան և Վրաստան, հիշեցրել է Շաֆիեն։

«Դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի Ադրբեջանով ճանապարհը, դա կարող է տարիներ տևել, քանի որ այս նախագծի շրջանակներում անհրաժեշտ է հենց Իրանում կառուցել մոտ 100 կմ երկարությամբ երկաթուղի»,- ասել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ միայն Ադրբեջանով դեպի հյուսիս ճանապարհի առկայությունը հղի է Թեհրանի համար ռիսկերով, քանի որ Ադրբեջանը կարող է օգտագործել իր տարանցիկ դերը՝ որպես լծակ և ցանկության դեպքում փակել ճանապարհը և խնդիրներ ստեղծել Իրանի համար։

«Սակայն Ադրբեջանի կողմից նման սադրանքների դեպքում Իրանը դեպի Ռուսաստան այլընտրանքային ուղիներ ունի՝ կա՛մ Կասպից ծովով, կա՛մ Թուրքմենստանով, կա՛մ Ղազախստանով, որոնք արդեն գործում են։ Բայց Հայաստանով անցնող ճանապարհն այս առումով Իրանի համար շատ ավելի կարևոր է, քանի որ դա ճանապարհ է դեպի Եվրոպա»,- հավելել է նա։

Շաֆին նշել է եվրոպացիների՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ճանապարհով հետաքրքրված լինելու կարևորությունը։

«Եվրոպացիները նույնպես պետք է աշխատեն այդ միջանցքի ստեղծման ուղղությամբ, և, եթե նրանք չեն ցանկանում աշխատել Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ապա այդ միջանցքն անօգուտ կլինի»,- եզրափակել է փորձագետը։

Արամ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular