ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգում անհանգիստ են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում անհանգիստ են՝ կարո՞ղ է օրենսդիր մարմինը` ի դեմս ՔՊ-ի, ՍԴ դատավորի ընտրության ժամանակ իրեն բնորոշ մանր քինախնդրություն դրսեւորի եւ դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուին` Դավիթ Բալայանին չընտրի։ Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը 158 ձայն էր ստացել, իշխանական թեկնածուն` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, 100 ձայն։

Բանն այն է, որ հաջորդ նիստին խորհրդարանը պետք է ՍԴ դատավոր ընտրի` Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր ընտրվելուց հետո թափուր մնացած տեղի համար։ Իսկ Դավիթ Բալայանը ՔՊ-ականներից շատերի հիշողության մեջ մնացել է մի հիշարժան դրվագից, երբ Փաշինյանի հրահանգով վերջինիս աջակիցները փակել էին դատարանների դռները, Բալայանը փորձել էր լուսամուտով մտնել իր աշխատավայր եւ հարցազրույցներ էր տալիս, թե փորձ է արվում խոչընդոտել դատավորների աշխատանքը։

Դատավորները հուսով են, որ ՔՊ-ն չի գնա նման քայլի, մանավանդ՝ կան նախադեպեր, երբ, օրինակ, Սերգեյ Մարաբյանին, ով նիկոլական դատավորների շարքին չի պատկանում, ՔՊ-ն ընտրեց` գործուղելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ։ Իսկ ՔՊ-ում առայժմ որոշում չունեն Բալայանի ընտրության հարցով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular