ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին Հայաստանի սահմաններում. Փաշինյանը թաքցրել է գլխավորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ հետաքրքիր հարց է հնչեցրել WarGonzo նախագծի ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այն հայտարարությունից հետո, թե իր երկիրը նույն ծավալներով ռազմատեխնիկական համագործակցություն չի կառուցի Ռուսաստանի հետ, կկանչեն ուրիշներին: Հիմա հարց թիվ մեկ՝ կոնկրետ ո՞ւմ:

Նշենք, որ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանը մտադիր չէ շարունակել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը նույն ծավալներով, այլ պատրաստվում է կառուցել նման հարաբերություններ այլ երկրների հետ, որոշ չափով աննկատ մնաց։ Բայց իզուր։

Հարցը, թե ով կփոխարինի Ռուսաստանին Հայաստանի սահմաններում, ամենևին էլ ավելորդ չէ։ WarGonzo-ի ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնևը մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը հիշեցրել է, որ նա անվանել է Հնդկաստանին ու Իրանին։ «Հատկապես զգոն ադրբեջանցի բլոգերներն են միայն երևակայել Իրանից Հայասոտան ինչ-որ ռազմական մատակարարումների մասին: Երևանը փաստացի պայմանագիր է կնքել Դելիի հետ հրթիռային համակարգերի մատակարարման համար, սակայն դա նշանակալի անվանել չի կարելի։ Առայժմ Հնդկաստանը հաջողությամբ մեծ քանակությամբ միգրանտներ է մատակարարում Հայաստան միայն «Yandex.delivery»-ի համար»,- հեգնել է ռազմական թղթակիցը։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Փաշինյանն իր գործընկերների թվում Ֆրանսիան չի նշել։ «Չնայած, օրինակ, ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը այդ երկիրն է Հնդկաստանի հետ միասին անվանել ռազմական ոլորտում հիմնական գործընկեր,- նշել է Սելեզնյովը, - Ֆրանսիայի ընտրությունը պարզ է: Նախ, այդ երկիրը ԵՄ լոկոմոտիվներից մեկն է, իսկ Հայաստանի կառավարությունը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա։ Եվ երկրորդը, Ֆրանսիան աշխարհի երրորդ ամենամեծ հայկական սփյուռքն ունի Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո։ Ղարաբաղի համար պատերազմում Ֆրանսիայից բազմաթիվ հայ կամավորներ են եղել»։

Ռազմական լրագրողը նաև նշել է, որ մինչ այժմ Փարիզի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը «դեկլարատիվ բնույթ է կրում», իսկ որոշ հին ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումը կարելի է հաշվի չառնել։ «Բայց դա միայն առայժմ։ Միանգամայն պարզ է, որ ռազմական ոլորտը չի կարող լինել հիբրիդային միայն քաղաքական նկատառումներով, պարզապես ՆԱՏՕ-ի տեխնիկական չափանիշները տարբերվում են ՀԱՊԿ-ի չափանիշներից, իսկ Հայաստանը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, փորձվում է շարժվել դեպի դուռը, դուրս գալ ՀԱՊԿ պայմանագրից: Արդյո՞ք Հայաստանին ձեռնտու է համագործակցել ոչ թե Ռուսաստանի, այլ Ֆրանսիայի հետ»,- հարց է տալիս Դմիտրի Սելեզնևը։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցել են վեց երկրների ղեկավարներ։ Միայն Փաշինյանն է անտեսել այդ իրադարձությունը:Դրա համար նա խիստ նկատողություն է ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ով ասել է, որ դաշինքի անդամների միջև տարաձայնությունները պետք է քննարկվեն սեղանի շուրջ, այլ ոչ թե բեմադրված դեմարշներ լինեն։

Ավելի վաղ պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ չի նախատեսում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալ, ինչպես նաև Գյումրիում ռուսական ռազմակայանը դուրսբերել։ Ինքը՝ Հայաստանի վարչապետը, պնդել է, որ իր երկիրը չի լքում կազմակերպությունը, թեև չի մասնակցում գագաթնաժողովներին։ Երևանը, նրա խոսքով, ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ է տրամադրում։ Այդ առիթով Մոսկվան ափսոսանք է հայտնել:

«Ոչ մի ֆրանսիացի կամ ամերիկացի իր արյունը չի թափի հայերի համար: Իրանցիներն էլ չեն օգնի Փաշինյանի ռեժիմին: Պատմական նախադեպ եղել է, և զարմանալի է, որ հայերը մոռացել են դա»,- վստահ է քաղաքական դիտորդ Սերգեյ Լատիշևը, - Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա ռուսները ևս դա չեն անի, չնայած նախկինում մի քանի անգամ փրկել են հայերին ցեղասպանությունից։ Անշնորհակալ գործ է, պարզվում է, սա աշխատանք է, որի համար պետք է թանկ վճարել։ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կապրեն առանց Հայաստանի, կդառնան ավելի միատարր, իսկ Հայաստանի համար ավելի վատ կլինի: Բայց սա մեր ընտրությունը չէ։ Ռուսաստանը, բնականաբար, կընդունի հայ փախստականներին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular