ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ազատեցին, բայց ՔՊ-ում իրավիճակը թեժանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատախազությունը երեկ որոշում է ներկայացրել կալանքից ազատել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին և «Սիներջի» ընկերության գործող աշխատող Լիլի Մկրյանին։ Երկու կանայք էլ մանկահասակ երեխաներ ունեին, սակայն քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել կալանավորել նրանց և դատարանը բավարարել էր։ Ընդ որում էկոնոմիկայի նախարարությունում բռնկված կոռուպցիոն սկանդալի արդյունքում յոթ մեղադրյալներից կալանքի տակ էին հայտնվել միայն երեքը՝ երկու կանայք և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։

Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե ողջ կազմով միջնորդություն էր ներկայացրել նրանց կալանքից ազատելու։ Արդյունքում Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ընդամենը մի քանի օր անցկացրեց կալանքի տակ և ազատ արձակվեց։

Մամուլի որոշ միջոցների տեղեկություններով՝ Անի Գևորգյանը ցուցմունք է տվել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի դեմ, հայտարարել, թե կատարել է իր գործառույթային պարտականությունները, սակայն դրանք կատարել է Աշոտ Հովհաննիսյանի ցուցմունքով։

Իշխանություններին հաջողվել է Սիմոնյանի հարսին ազատելուն զուգահեռ նաև ցուցմունք կորզել նրանից, հանրությանը ներկայացնելու, որ կոռուպցիոն սկանդալն իսկապես տեղի է ունեցել։ Այս հանգամանքը լրջորեն մտահոգել է նաև «Քաղաքացիական պայմանգրի» պատգամավորներին, որոնք մինչ այս պահը կարծում են, թե կոռուպցիոն սկանդալն ընդամենը սարքված է Ալեն Սիմոնյանին պատժելու նպատակով։

Փաստացի, այս սկանդալով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց փչացնել Ազգային ժողովի նախագահին, նույնիսկ սեփական կուսակիցների աչքում, այս կերպ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է սեփական կուսակցության մեջ իր մրցակիցներին վնասազերծելու և ներկուսակցական հեղաշրջումներից խուսափելու համար։

Աննա Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular