ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության մասին լուրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք այս լարվածությունը վտանգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Նման միջադեպերը նվազագույնը չեն նպաստում այս գործընթացի առաջխաղացմանը, բանակցային գործընթացին կամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտենալուն, բայց մենք հուսով ենք, որ այդ գործընթացը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ: Այս պահին հայտնի է հայկական կողմից չորս զոհի և մեկ վիրավորի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular