Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների գործարքի հաստատմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքի հաստատմանը։
Այս մասին հայտնում է Hurriyet -ը:
«Մեր կողմից ԱՄՆ-ին ներկայացված պահանջի դրական արդյունքից գոհ ենք: Մեր երկրի նկատմամբ սահմանափակումների վերացմամբ, հուսանք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն այսուհետ ավելի արագ կզարգանա»,-ասել է նա: