ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի ստատուտը վավերացնելը շատ կարևոր ու խիզախ քայլ է ձեր կողմից․ Բորելը՝ Միրզոյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշել ենք աշխատանքներ սկսել Եվրամություն-Հայաստան գործընկերային հարաբերությունների նոր՝ հավակնոտ օրակարգի ուղղությամբ, ինչը հստակ ուղերձ է առ այն, որ մենք փոխադարձ ցանկություն ունենք մեր հարաբերություններում անցում կատարելու ռազմավարական փուլի, և այն ճանապարհային հստակ քարտեզ և տեսլական կապահովի այս ուղղությամբ առաջ ընթանալու համար։ Այս մասին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին։

«Մենք գիտակցում ենք, որ տեղ կա իրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ողջ ներուժը։ Նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ, ինչին ի պատասխան Եվրոպական խորհուրդը հանձնարարեց ինձ և Եվրոպական հանձնաժողովին ուսումնասիրել, թե ինչ ուղիներ կան խորացնելու մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Մենք այսօր որոշել ենք աշխատանքներ սկսել Եվրամություն-Հայաստան գործընկերային հարաբերությունների նոր՝ հավակնոտ օրակարգի ուղղությամբ։ Սա հստակ ուղերձ է հղում առ այն, որ մենք փոխադարձ ցանկություն ունենք մեր հարաբերություններում անցնելու ռազմավարական փուլի, և այն ճանապարհային հստակ քարտեզ և տեսլական կապահովի այս ուղղությամբ առաջ ընթանալու համար։ Սա ապագայի մասին է, իսկ ապագան սկսվում է այսօրվանից։ Մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները շարունակում են ամրապնդել մեր համագործակցությունը, ողջունում ենք արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու խրախուսում Հայաստանին հետագայում ևս հասցեագրել առկա մարտահրավերները խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում»,- նշել է Բորելը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը՝ Հռոմի ստատուտին միանալու կապակցությամբ՝ հայտարարելով, որ սա «շատ կարևոր և խիզախ քայլ է Հայաստանի կողմից»։

Բորելը հայտնել է, որ քննարկել են նաև Եվրամիության հետ վիզաների ազատականցման գործընթացը սկսելու հնարավորությունները և շեշտել, որ Բրյուսելը խրախուսում է Երևանին շարունակել բարեփոխումներն այս ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular