Ուկրաինան այս տարի չպետք է հրավիրվի ՆԱՏՕ. ԱՄՆ դեսպան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը երեքշաբթի ասել է, որ չի ակնկալում, որ դաշինքն Ուկրաինային անդամակցության կհրավիրի այս հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում, գրում է Reuters-ը։
«Ինչ վերաբերում է այս ամառ կայանալիք գագաթնաժողովին, ես չեմ ակնկալում, որ դաշինքն այս պահին հրավեր կտա», - լրագրողների հետ կոնֆերանսի ժամանակ ասել է Սմիթը։