ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ղեկավարությունն ակնարկում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելուն, ինչի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր։

Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում։

«Երբ քո նկատմամբ պատժամիջոց չեն կիրառում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ չհրահրված պատերազմի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության՝ իրենց պապենական հողերից և տներից էթնիկ զտումների համար, այդ դեպքում դու ագրեսիվ հարձակվում ես հարևանիդ վրա՝ սպանելով ավելի  շատ խաղաղ մարդկանց: Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, որը ակնարկում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular