ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սևան» ՔԿՀ-ում կաշվե բազկաթոռներ և այլ արգելված իրեր են հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են համալիր միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։ Հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Միջոցառումների արդյունքում ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։

Բացի այդ՝ կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա։ 

Ազատազրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular