ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ծննդյան ամիսն ազդում կնոջ բնավորության վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Հունվար

Այս ամսին ծնված կանայք ամենահամբերատարն են: Բացի այդ, շատ հաճախ հունվարյան կանայք ունեն, այսպես ասած, տղամարդկային բնավորություն: Նրանք ձեզ մոտ չեն տրտնջալու և չեն բողոքելու, նրանք նախընտրում են ինքնուրույն և հպարտ կերպով հաղթահարել դժվարությունները: Հունվարյան կանայք հիանալի են խոհանոցում, սակայն տանը մաքրություն անել չեն սիրում:

Փետրվար

Փետրվարյան կանայք շատ համառ բնավորություն ունեն: Նրանց մոտ ժամանակ առ ժամանակ լինում են նյարդային պոռթկումներ, սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, նրանց մոտ բավականին լավ է զարգացած ինքնատիրապետումը: Նրանք չեն վախենում դժվարություններից և արագ որոշումներ են կայացնում, չնայած հաճախ սխալ: Նեղացկոտ են և անգամ վրիժառու: Լավ մանիպուլյատորներ են և դրա շնորհիվ հաջողություններ են գրանցում կարիերայում:

Մարտ

Ամենազգայուն կանայք ծնվում են մարտին: Նրանք շատ տպավորվող են և էմոցիոնալ, ինչի պատճառով հաճախ հիասթափվում և տրամադրության անկումներ են ունենում: Ազդեցության տակ ընկնող են և իրենց դժբախտ են համարում: Նրանք շատ դժվար են հաջողության հասնում իրենց ամաչկոտության պատճառով: Բնությունից օժտված են ամոթխածությամբ և փխրունությամբ, ինչն էլ դեպի իրենց է գրավում տղամարդկանց:

Ապրիլ

Ապրիլյան կանայք քաջ են, նպատակասլաց և համառ: Այս ամենին գումարած ունեն պրակտիկ և առողջ մտածելակերպ: Այս կանայք գիտեն՝ ինչ են ուզում և դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասնում են ցանկալիին: Էմոցիաներն ու զգացմունքները մշտապես հաջորդում են ուղեղին:

Մայիս

Հավակնոտ, պահանջկոտ և վճռական կանայք են: Հիաշաչար են և բացարձակ ներողամիտ չեն, ուստի կարող են իսկույն բաժանվել ամուսնուց, չնայած հետո զղջալու են: Նրանք բնավորությամբ իշխող են, այսպիսով նրանց ավելի հեշտ է ղեկավարի պաշտոն զբաղեցնելը, քան սիրելի ամուսին գտնելն ու հնազանդ կին լինելը: Նրանց համար չափազանց կարևոր է ֆինանսական ապահովությունը:

Հունիս

Հունիսյան կանայք զուշավոր են: Բավականին խոցելի են և ազդեցության տակ ընկնող, սակայն վրիժառու չեն: Չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ, ունեն լավ զարգացած ինտուիցիա, որն իրնեց շատ հաճախ օգնում է բարդ իրավիճակներում: Որոշ արաքներ գործում են պահի ազդեցության տակ:

Հուլիս

Հուլիսյան կանայք ամենահամեստն ու ամաչկոտն են: Նրանք հաճախ են ունենում տագնապային մտքեր և տրամադրության անկումներ: Նրանց ողջ կյանքը նախանշում է տրամադրությունը: Ռոմանտիկ են, զգայուն, հաճախ են զբաղվում ինքնավերլուծությամբ: Տունը և ընտանիքը նրանց համար մշտապես առաջին տեղում է:

Օգոստոս

Օգոստոսին ծնվում են ամենահպարտ և անկախ կանայք: Նրանք ինչպես բարի են և հոգատար, այնպես էլ իշխող են և բնավերությամբ լիդեր: Սիրում են ուշադրության կետրոում լինել, սակայն կախված չեն այլոց կարծիքից: Ունեն խարիզմա, որը դեպի իրենց է ձգում բազմաթիվ տղամարդկանց, սակայն իրենք նվիրված են իրենց ընտանիքին և սիրելիին: Շատ անկեղծ են և խորաթափանց:

Սեպտեմբեր

Սեպտեմբերյան կանայք բռնկուն են, էմոցիոնալ և չափազանց հաշվենկատ: Շատ ինքնասեր են: Բավականին ժլատ են: Սիրում են լինել մարդկանց շրջապատում, սակայն մշտապես մտածում են սեփական շահի մասին: Անտանելի խանդոտ են, մաքրասեր, բավականին համեղ են պատրաստում:

Հոկտեմբեր

Շփման մեջ բավականին հասարակ են, ունեն հումորի լավ զգացում և անմիջական են: Պրակտիկ են, սակայն ընկերների և մտերիմների հանդեպ անկեղծ են և մեծահոգի: Որոշումներ կայացնում են հանգամանալից մտածելուց հետո: Ունեն լավ հիշողություն: Հոկտեմբերյան կանայք սկզբունքային են և չեն ներում դավաճանությունը, սակայն ամեն կերպ փորձում են պահպանել իրենց ընտանիքը: Լավ տնային տնտեսուհիներ են:

Նոյեմբեր

Չափազանց հաշվենկատ, ինքնահավան և էգոիստ կանայք են: Նրանց կողակիցները պետք է համակերպվեն, որ իրենց կարծիքը շատ հազվադեպ է հաշվի առնվելու: Գումարային տեսանկյունից խնայող են: Սիրո մեջ կրքոտ են, սեքսուալ: Ունակ են սիրել խորը և անկեղծ:

Դեկտեմբեր

Էմոցիոնալ կանայք են պայթյունավտանգ բնավորությամբ: Համառ, անվախ և անկախ, նրանք ամեն գնով պատրաստ են հասնել իրենց ուզածին: Շփվող են, ռոմատիկ: Բավականին բռնկուն են, ինչի պատճառով ընտանեկան կյանքում հաճախ խնդիրներ են ունենում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular