ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ է ժամանել Եգիպտոս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ է ժամանել Եգիպտոս, նրան դիմավորել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այցը կարելի է անվանել պատմական, այն նշանավորում է Կահիրեի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը։ Խնդիրները ծագել էին Եգիպտոսում 2013 թվականի հեղաշրջումից հետո, երբ Էրդողանը կտրուկ դատապարտել էր եգիպտոսցի զինվորականների գործողությունները։

Հարաբերությունները սկսել են բարելավվել 2023 թվականի փետրվարին, երբ ալ Սիսին երկրաշարժից հետո ցավակցություն էր հայտնել Թուրքիային, իսկ Եգիպտոսի արտգործնախարարը մեկնել էր աղետի գոտի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular