ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածում մոտ 380 հարձակում է եղել. ԱՀԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն Գազայի հատվածում գրանցել է 378 հարձակում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Պիպերկորնը։

Մոտ 70 բուժաշխատողներ գտնվում են կալանքի տակ, և կազմակերպությունը խորապես մտահոգված է նրանց անվտանգության և բարեկեցության հարցերով, ասել է նա։

«Ներկայումս Գազայի 36 հիվանդանոցներից 22-ը չեն գործում։ Գործող 14 հիվանդանոցներից 11-ը գործում են մասնակի, իսկ երեքը՝ նվազագույն մակարդակով։ Միաժամանակ, բոլոր հիվանդանոցները նյութերի պակաս ունեն։ Ավելի քան 8000 հիվանդ  բժշկական օգնության կարիք ունեն Գազայի հատվածից դուրս»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular