ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երեմյաններ»-ը՝ իշխանության սիրելի. այս տարվա համար ընկերությունը ԱԺ-ի հետ 5 մլն դրամի պայմանագիր է կնքել․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը, Yeremyan Projects-ի շուրջ աղմկահարույց բացահայտումներին զուգահեռ, սկսում է շարք, թե ինչպես Yeremyan Projects-ը դարձավ ներկայիս իշխանությունների սիրելի ընկերությունը։

Բանն այն է, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին անհայտ աղբյուրից խոշոր գումարներ հանգանակելուց, Դավիթ Երեմյանի ընկերությունները մասնակցում են պետական մասշտաբի տարբեր մրցույթների։ Հաղթում են այդ մրցույթները մեկ պարզ հանգամանքի շնորհիվ՝ իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են:

Օրինակ՝ 2024 թվականի սկզբից մինչ այսօր «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովը կնքել է 5 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։ Ընկերության կողմից որպես լիազոր անձ հանդես է գալիս Ալեքսանդր Գասպարյանը: Պայմանագիրը կնքված է մինջեւ սույն թվականի դեկտեմբերի 30-ը։

Ըստ պայմանագրի՝ ՍՊԸ-ն պարտավորվում է կազմակերպել պատվիրակությունների ընդունման հյուրասիրության ծառայությունների մատուցում։

Ծառայություններում, ըստ պայմանագրում տեղ գտած բնութագրի, նշված է, որ պետք է մատուցվեն տաք եւ սառը խորտիկներ, տաք ուտեստներ, ապուրներ, տաք ըմպելիքներ, աղցաններ, խավարտներ, ալկոհոլ եւ այլ ուտեստներ։

Այս պայմանագրով նշված բոլոր ծառայությունները մատուցվելու են այն ռեստորաններում, որոնք պատկանում են Երեմյաններին, օրինակ ՝ «Լիվինգսթոն», «Պանդոկ Երեւան», «Պանդոկ Երեւան Գետափին», «Լավաշ», «Կազան Նոստրա», «Շերեփ» եւ այլն։ Ընդ որում՝ շատ դեպքերում ծնունդների, կնունքների, ատամհատիկների կողքին պաշտոնական պատվիրակություններ են ընդունվել:

Հետաքրքիրն այն է, որ պատվիրակություններին հյուրասիրելու համար նախատեսված է 78 հազար դրամ արժողությամբ սեւ ձկնկիթ, բրենդի Erebuni 50 եւ 70 տարեկան, որոնց արժեքը համապատասխանաբար 115 հազար եւ 250 հազար դրամ է։ Պատվիրակությունները նաեւ փորձելու են 315 հազար դրամ արժողությամբ Don Perignon Limited շամպայնը։ Հետաքրքիրն այն է, որ այս շամպայնի 0,75 մլ Don Perignon Vintage տարբերակը սուպերմարկետներում արժի 130 հազար դրամ, իսկ Don Perignon Vintage Rose 0,75 մլ արժե 225 հազար դրամ։
Պայմանագրի գնման ընթացակարգը կատարվել է մեկ անձից սկզբունքով, եւ այլ ընկերության շանս չի տրվել կատարելու այս ծառայությունը, ինչը խոսում է հնարավոր «պոզով եւ պոչով» կոռուպցիայի մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular