Սերժ Սարգսյանը՝ Դավիթաշենում ապօրինի ծառահատման մասին (ֆոտո)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշել է խոսնակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 9-ի գիշերը, Դավթաշենում Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի էին հատել: Իրավապահները պարզել են, որ արարքը կատարել է 51-ամյա Ա. Ս.-ն, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: