ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն կարող է պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն ստեղծել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կողմ է պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնի ստեղծման առաջարկին և, ամենայն հավանականությամբ, դա կանի, եթե նա վերանշանակվի նոր ժամկետով, ճեպազրույցում ասել է ԵՀ-ի խոսնակ Արիաննա Պոդեստան։

«Այն, ինչ ես կարող եմ մինչ այժմ ասել, այն է, որ նախագահ ֆոն դեր Լեյենը ողջունում է գաղափարը», - ասել է նա: Նա պարզաբանել է, որ ԵՄ գործադիր խորհրդի կազմի և դրա անդամների միջև կոնկրետ լիազորությունների բաշխման հետ կապված հարցերն ԵՀ ղեկավարի իրավասության շրջանակներում  են։ 

Այսպիսով, եթե ֆոն դեր Լեյենը վերանշանակվի 2024 թվականին, նա, հավանաբար, կստեղծի ԵՄ պաշտպանության հանձնակատարի պաշտոնը, որը երբեք չի եղել:

ԵՄ նոր գործադիր խորհուրդը, որը, ինչպես ներկայիս խորհուրդը, բաղկացած կլինի 27 անդամից՝ յուրաքանչյուր պետությունից մեկ ներկայացուցիչ, կձևավորվի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից հետո։

Պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի հատուկ պաշտոն ստեղծելու գաղափարը քննարկվում է Եվրամիության «պաշտպանական ինքնության» և «ռազմավարական ինքնավարության» շուրջ քննարկումների շրջանակում և հատկապես վերջին երկու տարիներին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Այս բանավեճի նոր բռնկում սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է բավականաչափ ներդրումներ անեն իրենց պաշտպանության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular