ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է «MP654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ:

33-ամյա և 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular