ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժերար Դեպարդիեին կրկին մեղադրել են ոտնձգությունների համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դեմ Փարիզում նոր բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Ouest France թերթը՝ հղում անելով արտիստի փաստաբանին։

Հրատարակության տվյալներով՝ հունվարի 8-ին բողոք է ներկայացրել ռեժիսոր Ժան Պիեռ Մոկիի նախկին օգնականը, որը ցանկացել է չբացահայտել ինքնությունը։ Կինը հայտարարել է, որ 2014 թվականին «Le magicien et les siamois» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանի կողմից ոտնձգությունների է ենթարկվել։ Նրա խոսքով՝ Դեպարդիեն անպարկեշտ կերպով դիպել է իրեն և անպարկեշտ արտահայտություններ արել։

Ժերար Դեպարդիեն մի քանի կնոջ կողմից մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։ 2018 թվականին դերասանուհի Շառլոտ Առնոն պատմել է, որ դերասանը երկու անգամ բռնաբարել է իրեն Փարիզի իր տանը։ Աղջիկը պատմել էր, որ Դեպարդիեի մոտ էր եկել՝ «ոչ ֆորմալ միջավայրում փորձերի»։

Ինքը՝ Դեպարդիեն, բաց նամակում ասել է, որ Առնոն ինքն է եկել իր տուն և «իր կամքով մտել է իր ննջասենյակ»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular