ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել․ Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակին ամեն կերպ խեղճացնում են այնպես, որ վաղը զինվորը չկրակի, երբ Ադրբեջանը սկսի ճնշել։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բանակին պարտադրում են էլի ավելի շատ խեղճացած լինել։

«Երբ թշնամու պահանջով դու շատ արագ խոստանում ես մի կրակոցի համար հետաքննություն անել և մեղավորին գտնել, վաղը, եթե ադրբեջանցիները հարձակվեն, մեր զինվորները կարող է չցանկանան պայքարել, որովհետև այդ  պայքարելու համար էլ կարող է հետաքննություն անցկացնեն»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք նոր պատերազմ կլինի, Սարգսյանն ասաց․

«Պատերազմը լինում է կողմերի միջև, որը գոնե ինչ-որ չափով հնարավորություն կտա ռազմական երկար գործողությունների»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular