ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի հետ նոր օրակարգը ոչինչ չի տա Հայաստանին. ճիշտ չեմ համարում, որ Հայաստանը մտնի այդ օրակարգերի մեջ. Արտակ Զաքարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ի հետ նոր օրակարգը ոչինչ չի տա Հայաստանին, որովհետեւ ԵՄ-ն ինքը ընդհանրապես օրակարգ չունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

«ԵՄ-ն մի օրակարգ ունի՝ Ռուսաստանի դեմ պատերազմել, Ռուսաստանին առավելագույնս վնաս հասցնել: «Արեւելյան գործընկերության» մեջ ես չեմ տեսնում, որ օրինակ, Վրաստան-ԵՄ, Ուկրաինա-ԵՄ, Մոլդովա-ԵՄ հարաբերությունները եւ այդ երկրների եվրոպականացման գործընթացը Ռուսաստանի հետ հակամարտությունից բացի այլ օրակարգեր ունի: Ես ճիշտ չեմ համարում, որ Հայաստանը մտնի այդ օրակարգերի մեջ: Հայաստան-ԵՄ այսօրվա դրությամբ օրակարգ, որպես այդպիսին, չկա»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ Ռուսաստանի հետ ունե՞նք օրակարգ, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ռուսաստանի հետ էլ, ցավոք, սրանց պարագայում, ցավոք, բոլոր օրակարգերը դարձել են ֆիկտիվ: Գլխավոր օրակարգը անվտանգությունն էր, արցախյան խնդրի կարգավորման հայտնի սկզբունքներն էին, մեր համատեղ գլոբալ անվտանգության շրջանակներում կոլեկտիվ անվտանգության հարցերի լուծումն էր, որը հիմա չկա: Այսօր մեկ օրակարգ է մնացել՝ տնտեսական հարցերի լուծումը, դա էլ ավելի շատ տնտեսվարող սուբյեկտների միջոցով իրականացվող գործընթաց է: Պետական քաղաքականության մեջ դա չի երեւում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular