ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի գործողությունը Հայաստանի դեմ համընկել է մի կարևոր ամսաթվի հետ. Հայերը Փաշինյանից պատասխան են պահանջում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ փետրվարի 13-ին ադրբեջանական զինուժը իր ղեկավարության հրամանով իրականացրել է «Հատուցում» գործողությունը, որի հետևանքով զոհվել է 4 հայ զինվոր, ևս մի քանիսը վիրավորվել են։

«Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը եկել է այն եզրակացության, որ Ադրբեջանը մտադիր չէ օկուպացված տարածքները զիջել Հայաստանին, ուստի որոշել է տորպեդահարել խաղաղության գործընթացը։ Հայերին չփրկեցին նաև անվտանգության նոր «երաշխավորները» ի դեմս եվրոպացի դիտորդների, որոնք ամեն օր պարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանին։

«Ընկեր գեներալը» չի կասկածում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև անգամ երկրի անվտանգությունն ապահովելու խնդիր չկա: Նրա համար, ինչպես կարծում է աղբյուրը, այժմ կարևոր է, որ Ադրբեջանի զինված ուժերի ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի։ «Ի դեպ, նույն օրը երբ եղավ ադրբեջանական գործողությունը սկսեց գործել «Ուզու՞մ ես չծառայել՝ մուծվիր» օրենքը, որը խարխլում է հայոց բանակն ու հասարակությունը»,- հիշեցրել է հեռագրային ալիքը։

Ուստի հայալեզու օգտատերերը սկսել են մտածել, թե արդյո՞ք դա իսկապես պատահականություն էր: «Դե տեսեք, մեր տղերքը բանակից խուսափելու համար վճարում են, իսկ Ադրբեջանը հարձակվում է, ու ինձ մի ասեք, որ դրանց միջև կապ չկա: Սրա համար Փաշինյանը պետք է պատասխան տա, ինչպե՞ս կարելի է այնպիսի օրենք ընդունել, որը ազդում է երկրի անվտանգության վրա»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular