ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Սահմանադրությունում Երևանը պետք է հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից. Բայրամով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ:

Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությունից։

Նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև երկկողմ հիմունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի սադրանքը, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, առանց որևէ հրահրող գործոնի 5 ամսվա կայունությունից հետո, ուղղված է խաղաղ գործընթացին հարված հասցնելուն:

Միևնույն ժամանակ, անընդունելի է համարել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ՝ որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոցի համատարած չարաշահումը՝ ի հեճուկս հայտարարված նպատակների՝ որպես տարածաշրջանային կայունության խթանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախագծին, Բայրամովն ասել է.

«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular