ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և խաղաղության պայմանագրի բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի արտգործնախարարը:

Իլհամ Ալիևը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում: Պաշտոնյաների օրակարգում են եղել Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, խաղաղության պայմանագրի բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ալիևը հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ: Ադրբեջանական կողմի տվյալով՝ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ Մինսկի խումբը, պետք է վերացվեն, քանի որ, նրա խոսքով, անցյալի մնացորդ են:

Նա նաև հայտարարել է՝ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular