Մարմարա ծովում հայտնաբերվել են խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓրկարարները հայտնաբերել են հինգշաբթի օրը Մարմարա ծովում խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը։ 69 մետր երկարությամբ նավը խորտակվել էր Բուրսա նահանգի Իմրալի կղզու մոտ։ Նավի վրա եղել է անձնակազմի վեց անդամ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են անձնակազմի վեց անհետ կորած անդամներից երկուսի անկենդան մարմինները», - նշված է հաղորդագրության մեջ։
Իրավապահները պարզում են 1300 տոննա բեռնատարողությամբ կոմերցիոն նավի խորտակման պատճառը, մինչդեռ լրատվամիջոցներն արդեն նշել են, որ փոթորիկի ժամանակ ջուրը լցվել է ուղեբեռի վրա, որի աճող քաշը խախտել է նավի հավասարակշռությունը, ինչից հետո նավը կողաշրջվել է և խորտակվել։