ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից․ Տիգրան Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Թեհրանում է։ Իրանի հետ հարաբերությունների կարևորությունն ընդգծելով՝ Աբրահամյանը գրել է․ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից։

«Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում, փակ ձևաչափով հանդիպումներ, մտքերի փոխանակումներ ենք ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:

Քննարկման առանցքում Հարավային Կովկասում զարգացող նոր իրադարձություններն են, որոնք հատկապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեծ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում:

Իրանի հետ քննարկումների և առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից (թե ինչ է սրա մասին մտածում ՀՀ իշխանությունը, լրիվ այլ թեմա է)»,- գրել է Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular