ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…թեթև ատլետիկա

ՖՈՏՈ

Թեթև ատլետիկան հնագույն մարզաձև է։ Վազքն է համարվում  հենց առաջին սպորտաձևը։ Հին հույները վազքում մրցել են մեկ փուլով, որը հավասար է եղել 192 մետրի, և առաջին չեմպիոնը մ.թ.ա 776 թվականին Կորեբուս անունով մի մարդ էր Էլիս քաղաքից:

Հին Հունաստանի մրցումները նման չեն նրանց, որոնց մենք սովոր ենք տեսնել հիմա։ Մարզիկները հեռացատկել են ձեռքներին կշռաքարերով, որոնք պատրաստված էին քարից կամ մետաղից և կշռում էին մոտ մեկուկես կիլոգրամ։ Հույները կարծում էին, որ դա օգնում է ճիշտ վայրէջք կատարել: Նետելու համար նախատեսված սկավառակները երկաթից, քարից ու բրոնզից էին, մակերեսին  կենդանիների ու թռչունների պատկերներ էին և կշռում էին մեկից մինչև վեց կիլոգրամ։ Պահպանվել են ծաղկամաններ և խճանկարներ մրցույթների դրվագներով։ Նրանք պատկերում են վազորդների, հեռացատկորդների, սկավառականետների և նիզականետների, ընդ որում և տղամարդիկ և կանայք։ Կանայք պատկերված են լողազգեստ հիշեցնող տարազներով։ Հին հույները այդ մրցումները անվանում էին Օլիմպիական խաղեր: Հաղթողներին շնորհվում էին ձիթապտղի տերևներով ծաղկեպսակներ,նաև նրանց հուշարձաններն էին կանգնեցվում՝ անուններով քարե սալերի վրա։

Մեր ժամանակներում ատլետիկայի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1837 թվականին: Այդ տարի Անգլիայում՝ Ռեգբի քաղաքում, տեղի ունեցավ մրցույթ, որտեղ քոլեջներից մեկի ուսանողները վազեցին երկու կիլոմետր տարածություն։ Այդ մրցույթը բավականին մեծ թվով մարդկանց գրավեց, ուստի դրանք դարձան կանոնավոր։ Նմանատիպ մրցույթներ սկսեցին անցկացնել նաև այլ ուսումնական հաստատություններում։ Մի քանի տարի անց մասնակիցները սկսեցին մրցել արագավազքի և  նետման մեջ։ 19-րդ դարի հիսունական թվականներին ավելացվեցին այնպիսի դիսցիպլինաներ, ինչպիսիք են հեռա և բարձրա ցատկերը, գնդի հրումն ու սկավառակի նետումը։

1865 թվականին Անգլիայում անցկացվեցին խոշոր մրցումներ, առիթը Լոնդոնի ատլետիկ ակումբի բացումն էր։ Եվրոպական երկրները սկսեցին մրցումներ անցկացնել շատ ավելի ուշ։ Միայն 1890 թվականին սկսեցին կանոնավոր կերպով անցկացվել ամենամյա մրցումներն ու առաջնությունները։ 1896 թվականին Աթենքում տեղի ունեցան առաջին օլիմպիական խաղերը։ Մրցույթը ներառում էր տասներկու դիսցիպլինա, սակայն դրանց մասնակցում էին միայն մի քանի երկրներ։ Ատլետիկայի մրցույթները կանանց համար սկսել են անցկացվել 20-րդ դարի սկզբին հինգ դիսցիպլինաներում, որոնց թիվը տարեցտարի ավելացել է և մինչև 1996 թվականը հասել քսանի: 21-րդ դարի սկզբին ավելացվել են հետևյալները՝ մուրճի նետում, ձողացատկ և 3000 մետր արգելավազք։

Ռուսաստանում թեթև ատլետիկան հայտնի է դարձել միայն 19-րդ դարի իննսունական թվականներին՝ «Վազորդների ընկերության» հիմնադրումից հետո: Ռուս թեթևատլետները առաջին անգամ մասնակցել են 1912 թվականին Ստոկհոլմում կայացած Օլիմպիական խաղերին։ 20-րդ դարի 20-ական թվականներից սկսած անցկացվել են ԽՍՀՄ ատլետիկայի առաջնությունները։ Թեթև ատլետիկայի զարգացման խթանը եղել է 1928 թվականի Համամիութենական սպարտակիադան, որն անցկացվել է Մոսկվայում։ Դրան մասնակցել է ավելի քան տասնհինգ երկիր և մեկուկես հազար մարզիկ։ Հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով բոլոր միջազգային մրցումները չեղարկվել են։ Միայն 1952 թվականին է կրկին թեթև ատլետիկան հայտնվեց Օլիմպիական խաղերում։

Ներկայումս պրոֆեսիոնալ թեթև ատլետների հիմնական խնդիրը դոպինգի խնդիրն է։ Նշենք, որ արդյունքները արհեստականորեն բարելավելու համար վաղուց են օգտագործվում քիմիական նյութեր, որոնց ցանկն ամեն տարի ավելանում է։

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular