ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախակրթարաններում 30 %-ով աշխատավարձերի վերանայում ենք անելու․ Տիգրան Ավինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա ընթացքում Երևանում նախակրթարաններում դայակների, տնօրենների աշխատավարձերի 30 %-ով վերանայում ենք իրականացնելու։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա այն չափը չէ, որ կուզենայինք, և այն չափը չէ, որ այդ մարդիկ արժանի են, բայց սա դեռ սկիզբն է, և վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- հավելեց Ավինյանը։

Քաղաքապետը շեշտեց, երբ իրենց մեղադրում են տարբեր հարկային պարտավորություններ ավելացնելու մեջ, երևանցիները պետք է հասկանան, որ այդ վճարների ավելացումն ուղղվում է նման ծրագրերի իրականացման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular