ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մյունխենում կայացել է անվտանգության ամենամյա հոբելյանական համաժողովը, որին մասնակցել են թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերը հանդիպել են բազմաթիվ պաշտոնյաների, տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ, կայացել է նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի մասնակցությամբ և միջնորդությամբ։ Առանձին հանդիպումներ ունեցել են ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ։ Փաստացի մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է ներկայացնել, որ հանդիպումները չափազանց դրական ընթացք են ունեցել հայկական կողմի համար և պահպանվել են Հայաստանի շահերը, ակնհայտորեն նույն Արևմուտքը՝ դեպի ուր վերջին շրջանում ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և որտեղից անվտանգություն որոնում, հերթական քարտ բլանշն է տվել Իլհամ Ալիևին, մասնավորապես, Բլինքեն-Ալիև հանդիպմանն Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները պետք է զարգանան ինքնին՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման պրոցեսից դուրս, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահը նույնիսկ Մյունխենում է պնդել հայ-ադրբեջանական բանակցություններին միջնորդ կողմերի ներգրավվածությունը բացառելու իր ծրագիրը։ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպանն էլ ընդամենը քննարկել են կայուն խաղաղության հասնելու ուղիները, պայմանավորվել արտգործնախարարների հանդիպում կազմակերպել։

Թե՛ Փաշինյանը, և թե՛ Ալիևը հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի, ԱՄՆ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պշտոնյաների հետ։ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո, երբ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարել էր, թե չի ընդունում Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները։ Մինչ եվրոպական կառույցները նման հայտարարություններ են տարածում, իրականում եվրոպական և իրականում արևմտյան առաջնորդները չափազանց բայրացակամ են հանդիպում Իլհամի հետ՝ որևէ կերպ իրենց դժգոհությունը ցույց չեն տալիս։ Հերթական անգամ այս հանգամանքը վկայում է, որ Հայաստանը սխալ խաղադրույք է արել Արևմուտքի վրա՝ փորձելով իր անվտանգությունը որոնել Արևմուտքում՝ չգիտակցելով, որ այդ երկրները սեփական շահերն ունեն և այդ շահերն առաջ են մղելու ամենևին չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության շահերի մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս նախազգուշացրել է գործող իշխանություններին՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու վտանգների մասին, նշել, որ Եվրոպան և ԱՄՆ-ն սեփական շահերն են հետապնդում, մինչդեռ Հայաստանի գործող իշխանություններին վերաբերվում են որպես հեռակառավարման վահանակի վրա դրված խամաճիկների։ Ըստ Կարապետյանի գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում։ Առանց միջնորդ ոչ ոք խաղաղության պայմանագիր չի ստորագրում։ Արշակ Կարապետյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վերջապես հասկանա ովքեր են իր բարեկամները, Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է և անվտանգության երաշխավորը, որի հետ մենք պետք է կարգավորենք հարաբերությունները։ Իսկ մեր պետության գործող իշխանություններն Արևմուտքի երկրներում զրուցակից են փնտրում։

Ի վերջո մեկ անգամ Հայաստանի Հանրապետության շահերը որպես մանրադրամ ծառայել են նույն այդ Արևմուտքի և գերտերությունների համար և գործող իշխանություններն այդ փաստը հասկանալու փոխարեն կրկին շարունակում են իրենց քաղաքականությունը՝ նորանոր արհավիրքներ բերելով հայ ժողովրդին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular