ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինլանդիան մտադիր չէ իր տարածքում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել. վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում, հայտարարել է վարչապետ Պետերի Օրպոն լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում։

«Դրա կարիքը չկա, քանի որ ՆԱՏՕ-ն ինքն է ապահովում միջուկային զսպում»,- ասել է Օրպոն։

Նա նշել է, որ այլ երկրներում արդեն տեղակայված միջուկային զենքերը բավարար են ՆԱՏՕ-ի անվտանգությունն ապահովելու համար։

«Միջուկային զենքը տեղակայված է դաշինքի մի քանի երկրներում, և դա բավական է: Այնուամենայնիվ, մենք ուշադիր պատրաստվում ենք մեր առաջադրանքներին՝ որպես ՆԱՏՕ-ի նոր երկիր, որը զսպմանը մասնակցում է սովորական սպառազինությամբ», - ասել է Ֆինլանդիայի վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular