ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ զարգացումներ կան Կոտայքի մարզում խոզերի համատարած անկման մասով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեք օր առաջ MediaHub-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոզերը համատարած սատկում են և պատճառը դեռ պարզ չէ։ 

MediaHub-ին Կոտայքի մարզպետարանից փոխանցել էին, որ տեղյակ են կատարված դեպքերի մասին։

Նշել էին, որ այդ հարցով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։ Կառույցից էլ մեզ տեղեկացրել էին, որ ստացել են ահազանգն ու ընթացք են տվել։  

Կամարիսի գյուղապետ Հովհաննես Սարգսյանը ուրբաթ օրը մեզ հետ զրույցում նշել էր, որ հիվանդության պատճառը ստույգ հայտնի չէ, սակայն շաբաթ օրվա դրությամբ 173 խոզ էր սատկել:

Ի՞նչ զարգացումներ կան. MediaHub-ն այսօր կապ հաստատեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ։

«Փորձաքննությունը դեռ պատրաստ չէ։ Այս պահին նոր դեպքեր չեն գրացվել»,- ասաց Հովհաննիսյանը։

Իսկ հարցին՝ արդյո՞ք այս դեպքը բացասական ազդել է Հայաստանից արտերկիր  մսի արտահանման գործընթացի վրա, Հարությունյանը նշեց՝ այդպիսի տեղեկատվություն իրեն հայտնի չէ։

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular